Մատչելիության հղումներ

logo-print

Մահացել է «Յապոնչիկ» մականունով հայտնի Վյաչեսլավ Իվանկովը


Ռուսաստանցի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովը, ով առավել հայտնի է «Յապոնչիկ» մականունով, այսօր առավոտյան մահացել է Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկում։

Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, Իվանկովը այդպես էլ չի բուժվել այս տարվա հուլիսի 28-ի մահափորձի հետեւանքով ստացած վերքերից, թեեւ բժիշկները հավաստիացնում էին, թե նա կապրի:

69-ամյա «օրենքով գողի» վրա դիպուկահարը կրակել էր, երբ նա ընկերոջ հետ դուրս էր գալիս ռեստորանից: Արձակված միակ կրակոցից վնասվել էին Իվանկովի լյարդը եւ երիկամները, եւ նա ծանր վիրահատության էր ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG