Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը գտնում է, որ «կարմիր գիծը» դեռ չի հատվել


Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում:

Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունները «ստորագրելով չէ, որ կավարտվի այս պրոցեսը»:

«Գործընթացը չի ավարտվել», - հավելեց նա: - «Մենք նույնիսկ կփորձենք, առնվազն՝ կառաջարկենք իշխանություններին գործակցել այս արձանագրությունների վնասները նվազեցնելու ուղղությամբ, եւ եթե համապատասխան արձագանք չստանանք, իհարկե, կգնանք մինչեւ ծայր, մինչեւ ծայրն էլ՝ նախագահի հրաժարական պահանջելն է: Բայց դա չի լինի ինքնանպատակ: Այլ խոսքով, դուք ասացիք՝ կարմիր գիծ: Ըստ մեզ, դեռ կարմիր գիծը չի հատվել»:

Հարցին, թե որն է այդ կարմիր գիծը, Մանոյանը արձագանքեց. - «Կարմիր գծին, որ մոտենանք, անպայման կիմանաք, որ մոտեցել ենք»:

Իսկ առայժմ՝ այսօր անցկացվելիք երթով ու հանրահավաքով Դաշնակցությունը շարունակելու է բողոքել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ եւ կոչ է անելու նախագահին չհամաձայնել փաստաթղթղերի ստորագրմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG