Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ավարտեցին բանակցությունները


Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը` Քիշնեւում, հոկտեմբերի 8

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը` Քիշնեւում, հոկտեմբերի 8

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ավարտեցին բանակցությունները` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում:

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վերջին անգամ դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպել էին հուլիսի 17-ին Մոսկվայում, եւ այդ հանդիպումը տեւել էր շուրջ երկուեւկես ժամ:

Մոսկովյան հանդիպման ավարտին համանախագահները ասել էին, թե աննախադեպ բաց բանակցություններ են տեղի ունեցել:

Հոկտեմբերի 8-ի հանդիպման նախօրեին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել էր, որ որեւէ փաստաթուղթ միջնորդները չեն նախապատրաստել ստորագրելու համար:

Քիշնեւում նախատեսված է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան` հավելելով, թե որեւէ լուրջ առաջընթաց Մոլդովայի մայրաքաղաքում չի արձանագրվի, եւ «սա ընդամենը եւս մեկ քայլ է այս բարդ գործընթացում»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, մինչդեռ, լուրջ արդյունքներ ակնկալում է քիշնեւյան հանդիպումից: Ամերիկացի դիվանագետը չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ բանակցություններում վերջերս նշմարվող առաջընթացը շոշափելի արդյունքների կհանգեցնի Մոլդովայում կայանալիք հանդիպման ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG