Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ԱԳՆ. «Հայաստանի եւ Թուրքիայի կապերի բարելավումը օրինաչափ եւ վաղուց սպասված գործընթաց է»


«Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը քայլ է ճիշտ ուղղությամբ», - այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, դիվանագետն ասել է, որ դա օրինաչափ եւ վաղուց սպասված գործընթաց է։

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը առարկայորեն կնպաստի լարվածության լիցքաթափմանը, խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է Նեստերենկոն, հավելելով. - «Կողմերն այժմ անում են առաջին եւ շատ կարեւոր քայլը ճիշտ ուղղությամբ»։

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների առողջացումը խթան կդառնա նաեւ երկկողմ առեւտրային կապերի համար եւ դրական ազդեցություն կգործի երկու երկրների տնտեսությունների վրա։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG