Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի բակում բացվեց հաշմանդամ ստեղծագործողների ցուցահանդես


Ցուցահանդես Ազգային ժողովի բակում

Ցուցահանդես Ազգային ժողովի բակում

Հինգշաբթի օրը Ազգային ժողովի բակում բացվեց երիտասարդ հաշմանդամ ստեղծագործողների ցուցահանդես, որը կազմակերպել էին «Շենացնենք մեր գյուղը» եւ «Զարգացած ապագա» հասարակական կազմակերպությունները:

«Ցուցահանդեսը նպատակ ունի պաշտոնյաներին ներկայացնել, որ հաշմանդամները նույնպես ժամանցի կարիք ունեն», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում նշեց «Շենացնենք մեր գյուղը» կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 70-ից ավելի նկարներ եւ ձեռքի աշխատանքներ, որոնք պատրաստելիս հաշմանդամներին օգնել են կամավորները: Անահիտ Թովմասյանը պատմեց, որ այս ցուցահանդեսի ժամանակ հավաքված գումարը ուղղվելու է հաշմանդամների ժամանցի կենտրոնի ստեղծմանը, ինչի համար անհրաժեշտ է մոտավորապես 450 հազար եվրո:

Ցուցահանդեսին մասնակցում էին 12-ից 30 տարեկան հաշմանդամներ: Նրանցից Արփինե Բաղդասարյանը պատմեց, որ ուզում է իր նկարներից մեկը նվիրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն առաջիկայում որոշել են կազմակերպել հայ աստղերի մասնակցությամբ համերգ, որի ողջ հասույթը նույնպես կուղղվի ժամանցի կենտրոնի ստեղծմանը:

XS
SM
MD
LG