Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցում է տրվել փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը


Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր ցուցում է տվել փոխել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, եւ ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, հիշյալ ցուցումը տրվել է` «հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են եւ Տիգրան Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա»:

Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող` Տիգրան Առաքելյանի գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ գլխավոր դատախազությունում զեկուցել է քննիչը, որին ցուցում է տրվել արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը:

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին` ընդդիմության հուլիսի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG