Մատչելիության հղումներ

Գրականության գծով Նոբելյան մրցանակը շնորհվել է Հերթա Մյուլերին


Ստոքհոլմից ստացված հաղորդագրության համաձայն, գրականության ասպարեզում 2009 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է գերմանուհի գրող Հերթա Մյուլերը։

Նա ծնվել է 1953 թվականին Ռումինիայում` գերմանացիներով բնակեցված ավանում։

«Գրողն իր երկերում ամենայն մանրամասնություններով նկարագրել է առօրյա կյանքը լճացված դիկտատուրայի պայմաններում», - ասվում է Շվեդիայի ակադեմիայի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG