Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությունը


Կիրակի օրը Երեւան կժամանի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների պատվիրակությունը:

Երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Հոկտեմբերի 9-15-ը ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությունը, որում ընդգրկված են Մեգ Լանդսեգերը, Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, Հի Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը, Կլաուս Շտայնը եւ Ջենս Հենրիկսոնը, կայցելի նաեւ Վրաստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան:

ԱՄՀ-ի հաղորդագրության համաձայն, չորս երկրների իշխանությունների, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում` քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ զարգացման գծով գործընկերների ներկայացուցիչների հետ հանդիպումներում պատվիրակությունը ուշադրությունը կբեւեռի միջազգային հանրության, այդ թվում` ԱՄՀ-ի կողմից այս երկրներին համաշխարհային տնտեսական ճգնաժամին արձագանքելու գործում լավագույնս աջակցելու հարցի վրա:

ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կազմում 24 տնօրեն կա, որոնք նշանակվում կամ ընտրվում են անդամ երկրների կամ երկրների խմբերի կողմից, եւ խորհուրդը պատասխանատու է հաստատության ամենօրյա աշխատանքի իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG