Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը ժնեւյան բանակցությունները գնահատում է իբրեւ քայլ առաջ


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իր երկրի միջուկային ծրագրի խնդրով անցած շաբաթ Ժնեւում ընթացած բանակցությունները գնահատել է իբրեւ քայլ առաջ:

Ըստ իրանական լրատվամիջոցների, Ահմադինեջադը հույս է հայտնել, որ կառուցողական համագործակցության շնորհիվ կհարթվեն բոլոր էական անհամաձայնությունները:

Ավելի վաղ ամերիկացի պաշտոնատարները հայտարարել էին, որ պաշտոնական Վաշինգտոնը եւ իր դաշնակիցները պատրաստ են է'լ ավելի խստացնել Թեհրանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցները, եթե Իրանի իշխանություններին չհաջողվի ապացուցել, որ մտադիր չեն միջուկային զենք ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG