Մատչելիության հղումներ

Քիշնեւում կկայանա Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ եռակողմ հանդիպում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոլդովա կատարելիք այցի ընթացքում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Այդ մասին, ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան:

Միեւնույն ժամանակ, գործակալությանը նախագահական վարչակազմից ասել են, թե Կրեմլը հանդիպումից որեւէ բեկում չի ակնկալում. - «Սա հերթական քայլն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը Քիշնեւում` ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG