Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը այցելում է Ֆրանսիա


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր ժամանելու է Ֆրանսիա:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի օդանավը Փարիզում վայրէջք կկատարի Երեւանի ժամանակով ժամը 19:30:

Թուրքական «Անատոլիա» գործակալության հաղորդման համաձայն, Աբդուլա Գյուլը եռօրյա այցը կատարում է Ֆրանսիա նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով` Ֆրանսիայում Թուրքիայի օրերի շրջանակներում:

Այնուհետեւ Գյուլը հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG