Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները ցրել են ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի դեմ ցույցը Ստամբուլում


«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, թուրք ոստիկանները արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենայի օգնությամբ են կարողացել ցրել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի դեմ Ստամբուլում արդեն երկրորդ օրը կազմակերպվող բողոքի ցույցը:

Հիմնականում ձախակողմյան քաղաքական հայացքներ ունեցող 100-200 թուրք ցուցարարների բախումը ոստիկանների հետ տեղի է ունեցել ԱՄՀ-ի եվ ՀԲ-ի ` համաշխարհային տնտեսությանը նվիրված համատեղ քննարկումների վայրից մի քանի հարյուր մետրի վրա:

Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի պաշտոնյանների տարեկան հավաքը Ստամբուլում կավարտվի այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG