Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը անհանգստացնում է Ադրբեջանին»


Արազ Ազիմով
Արազ Ազիմով
«Մենք գիտակցում ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա պատմական եւ քաղաքական տարաձայնությունների լուծումը շատ կարեւոր է թե' այդ երկու երկրների, թե' այլ պետությունների համար: Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում առկա խնդիրների փոխկապակցվածությունը, միայն այդ հարցի առանձին լուծումը ոչ միայն անհնարին կլինի, այլեւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ», - ասել է Ազիմովը:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Ադրբեջանի փոխարտգործնախարարն ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Քիշնեւում նախատեսված առաջիկա հանդիպման ժամանակ որոշ հարցեր առավել լայն քննարկման կարժանանան, մինչդեռ մի քանիսը կքննարկվեն բանակցությունների հետագա փուլերի ժամանակ: «Հակամարտության միակողմանի կարգավորման տարբերակ գոյություն չունի, իսկ փոխզիջումը պետք է լինի երկու կողմերից. անհրաժեշտ է ինչ-որ բան տալ` ինչ-որ բան ստանալու համար: Այս գործընթացում Ադրբեջանն արդեն նշել է այն փոխզիջումները, որոնց պատրաստ է գնալ», - ասել է փոխարտգործնախարարն ու մանրամասնել. - «Ադրբեջանը պատրաստ է գնալ առավելագույն զիջումների, այն է` Լեռնային Ղարաբաղում ապրող երկու համայնքներին տալ ինքնավարության ամենաբարձր աստիճանը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Պնդելով, թե Ադրբեջանն արդեն անցել է ճանապարհի իր հատվածն ու համաձայնել առավելագույն փոխզիջումներին` Ազիմովն ասել է. - «Հիմա էլ Հայաստանի հերթն է: Հայաստանը պետք է համաձայնի խնդրի կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եթե չհամաձայնի, ուրեմն` չի լինի ընդհանուր սկզբունքային հիմք, որի վրա կողմերը կարող են շարունակել քննարկումները»:

«Գրավյալ տարածքների ազատագրումը դեռեւս չի նշանակում կարգավորել խնդիրը. դա քայլերից մեկն է հակամարտության կարգավորման ուղղությամբ, կարեւոր քայլերից մեկը, որից հետո կարող են բանակցություններ տարվել սկզբունքային այլ հարցերի շուրջ», - հայտարարել է Ազիմովը եւ ընդգծել. - «Խնդրի լուծումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղում երկու համայնքների համատեղ վերաբնակեցման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա որոշման ճանապարհով: Հակամարտությունը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Ղարաբաղ»:

Ընդգծելով, որ պաշտոնական Բաքուն պաշտպանում է ԵԱՀԿ-ի ՄԻնսկի խմբի համանախագահների դիրքորոշումը, թե հարցը պետք է կարգավորվի փուլային տարբերակով, Ազիմովն ասել է. - «Գրավյալ բոլոր տարածքները չեն կարող մեկ օրում վերադարձվել, սակայն մենք բոլոր ջանքրեը գործադրում ենք, որպեսզի այդ գործընթացը չձգձգվի»:

Անդրադառնալով Լաչինի միջանցքին` Ազիմովն ասել է, թե «գրավյալ» այդ շրջանի ազատագրումը շատ կարեւոր է. - «Լաչինով անցնող ճանապարհը ե'ւ այսօր, ե'ւ հետագայում մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար: Եթե Հայաստանն իրեն լավ պահի, այդ ճանապարհը կարող է տարածաշրջանային նշանակություն ստանալ եւ դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG