Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի ԱՊՀ-ի Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստը


Երեւանում վաղը կմեկնարկեն ԱՊՀ-ի Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստի աշխատանքները:

Նիստին, որը բացելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացի ԱՊՀ-ի երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներից ու ներկայացուցիչներից, կմասնակցեն նաեւ ԱՊՀ-ի անդամ չհանդիսացող մի շարք երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի հակամենաշնորհային մարմինների եւ մրցակցության հարցերով զբաղվող կառույցների, Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում կքննարկվեն մրցակցության կարգավորման ամենաարդիական թեմաները, հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG