Մատչելիության հղումներ

logo-print

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատները մտադիր են դիմել միջազգային ատյաններին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց մարտի 1-ին «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

«Ինձ շատ զարմացրեց այն, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը չանդրադարձավ մարտի 1-ի սպանություններին. մեզ համար առաջնահերթը սպանությունների բացահայտումն է», - ասաց Ալլա Հովհաննիսյանը, ով, ինչպես եւ մյուս զոհերի հարազատները, հետեւում է մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ բոլոր հայտարարություններին:
XS
SM
MD
LG