Մատչելիության հղումներ

Հրազենային միջադեպ Ազգային ժողովի պատգամավորի մասնակցությամբ


Ազգային ժողովի պատգամավոր («Բարգավաճ Հայաստան») Կարո Կարապետյանը:

Ազգային ժողովի պատգամավոր («Բարգավաճ Հայաստան») Կարո Կարապետյանը:

Երկուշաբթի օրը ժամը 11-ի սահմաններում Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, հրազենային միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանի մասնակցությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության տարածած հաղորդագրությունում տեղի ունեցածի վերաբերյալ ասված է. - «Կարո Կարապետյանը իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի, 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավոմեքենայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վիճաբանության ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի բանալի) հարվածել է Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Օրվա երկրորդ կեսին Կարո Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հիվանդանոցից հեռախոսով ասաց, որ իր գլխին երեք կար են դրել: Նրա խոսքով, ինքը ուղեղի ցնցում է ստացել՝ «երեք անգամ լոմով խփեց գլխիս»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով զրուցել էր Կարապետյանի հետ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Ինքը պատրաստվում էր գալ Ազգային Ժողով: Իր համերկրացիներից մեկը իրեն որոշակի քանակությամբ գումար է պարտք եղել: Կարոյին ասել է՝ գամ, նստեմ մեքենան, խոսենք: Կարոն մտածել է, որ պատրաստվում է իր պարտքը վերադարձնել... Կարոն պատմում է, որ մարդը, որ նստել է իր մեքենան, անմիջապես լոմով հարվածել է Կարոյի գլխին... Կարոն պատմում է, երբ տեսել է, որ արտճանակ է հանում, ինքը իր օգնականի մոտից իրեն ամրակցվ
ած ատրճանակով կրակել է ոտքին՝ վնասազերձելու համար»:

Արթուր Զադոյանը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ նրան պատրաստվում էին վիրահատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG