Մատչելիության հղումներ

logo-print

Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը հանդիպել է Ամերիկայի ամենախոշոր հայկական համայնքի` Լոս Անջելեսի հայության հետ։

Սերժ Սարգսյանի այցելությունները ուղեկցվել են բողոքի ելույթներով, ցույցերով, ինչը եւ կարելի էր սպասել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագահի այցելած համայնքներում են բնակվում Ցեղասպանության զոհերի եւ վերապրածների ժառանգները։

Քննադատությունը բավական սուր է հատկապես դաշնակցականների եւ նրանց համակիրների շարքերում։ Նրանց միացել են նաեւ ավանդական մյուս կուսակցությւնները։

Սակայն, կան նաեւ մի շարք ազդեցիկ կառույցներ սփյուռքում, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին։ Խոսքը հատկապես վերաբերում է Ամերիկայի հայկական համագումարին, Հայ բարեգործական ընդհանուր միությանը, որոնք նույնպես մեծ ներդրում ունեն անկախ Հայաստանի կայացման մեջ։

«Մոլորակ»-ի այս թողարկումը պատրաստել են Ազա Բաբայանը (Մոսկվա), Էմիլ Դանիելյանը (Ստամբուլ), Գեւորգ Ստամբոլցյանը եւ Աստղիկ Բեդեւյանը (Պրահա): Թողարկումը վարում է Հրայր Թամրազյանը:
XS
SM
MD
LG