Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 2 լիբանանցիների


Ադրբեջանի առանձնապես ծանր հանցագործություններ քննող դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբանանի երկու քաղաքացիների` լրտեսության, ահաբեկչություններ նախապատրաստելու, ապօրինի թմրամիջոցներ եւ զենք տարածելու մեղադրանքով։

Գործի նյութերով, մասնավորապես, Լիբանանի քաղաքացիները իրանական հատուկ ծառայությունների եւ Լիբանանում գործող «Հզբոլահ» խմբավորման պատվերով ահաբեկչություն են նախապատրաստել Բաքվում` Իսրայելի դեսպանատան մոտ։

Բացի այդ, հանցավոր խմբավորումը, որին անդամակցել են նաեւ Ադրբեջանի երկու քաղաքացիներ, պայթյուն է ծրագրել Գաբալայում գտնվող ռադիոլոկացիոն կայանում։

Լիբանանցիների հետ համագործակցած ադրբեջանցիները դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման։

Դատական լսումները անցել են դռնփակ, փաստաբանների պնդմամբ, ամբաստանյալները անմեղ են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG