Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 90-ամյակը


Շաբաթ օրը տեղի ունեցավ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի եւ գիտական խորհրդի համատեղ հոբելյանական նիստը, որի ընթացքում հանձնվեցին պետական պարգեւներ համալսարանական վաստակաշատ ներկայացուցիչներին:

Նիստից հետո տարբեր երկրների համալսարաններից ժամանած հյուրերը ավանդական համալսարանական պատմուճաններով երթով ԵՊՀ-ից հասան Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոն՝ մասնակցելու ԵՊՀ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

«Տոնախմբությունը շարունակվելու է մինչեւ ուշ երեկո, եւ, կարծում եմ, բացի զուտ տոնախմբությունից եւ տոնական միջոցառումներից, մենք ունենք նաեւ շատ ավելի գործնական աշխատանք եւ միջոցառումներ: Սպասում եմ այս գիտաժողովից արդյունքներ եւ արդյունավետ աշխատանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մայր բուհի ռեկտորը նկատի ուներ դեռ երեկ մեկնարկած «Համալսարանական կրթությունը 21-րդ դարում» երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ավելի քան 15 երկրների բուհական կրթօջախների շուրջ 30 ներկայացուցիչներ:

ԵՊՀ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այս տարեսկզբից եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG