Մատչելիության հղումներ

Պարգեւատրվեցին ուսուցիչները


Արմեն Աշոտյանը հանձնում է պարգեւները: 2-ը հոկտեմբերի, 2009թ.

Արմեն Աշոտյանը հանձնում է պարգեւները: 2-ը հոկտեմբերի, 2009թ.

Ամեն տարի հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվող Ուսուցչի տոնի առթիվ Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի խումբ ուսուցիչների ու դպրոցների տնօրենների կրթության բնագավառում ունեցած վաստակի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար պարգեւատրեց հուշամեդալներով եւ պատվոգրերով։

Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած անընդհատ քննարկվում է ուսուցիչների աշխատավարձների բարձրացման հարցը, սակայն ինքը համոզված է, որ ուսուցիչը միայն վարձատրությամբ չի ապրում, ցանկացած ուսուցչի համար կարեւոր են շնորհակալական խոսքերն ու հարգալից վերաբերւմունքը։

Ուսուցչի տոնը Երեւանի թիվ 112 դպրոցի պատմության ուսուցիչ, 81-ամյա Լեւոն Մալխասյանը նշում է արդեն 58-րդ անգամ։

«Միակ խորհուրդը, որ կտամ սկսնակ ուսուցիչներին, այն է, որ նրանք պարզապես սիրեն իրենց աշխատանքը: Ուսուցչի աշխատանքում սերը առաջին նախապայմաններից է», - ասաց բազմավաստակ մանկավարժը:
XS
SM
MD
LG