Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան հորդորում է Սերժ Սարգսյանին ներկա լինել ֆուտբոլային հանդիպմանը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հորդորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներկա լինել երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների` հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք հանդիպմանը:

«Շատ նշանակալի կլինի, եթե պարոն Սարգսյանը գա այդ խաղին», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Դավութօղլուն` միաժամանակ հավելելով. - «Սակայն անկախ նրանից` կգա թե ոչ պարոն Սարգսյանը, [հաշտեցման] գործընթացը կշարունակվի»:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ ֆուտբոլային հանդիպումը «հաջորդելու է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ուղղված ուղենիշային համաձայնության ստորագրմանը, որը նախատեսված է հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG