Մատչելիության հղումներ

Ղարաբաղից հերքում են հայկական ուժերի նահանջի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից հերքել են ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական ստորաբաժանումները նահանջում են դեպի արեւմուտք եւ դուրս են գալիս զբաղեցրած դիրքերից:

Ադրբեջանական լրատվամիջոցները հիշյալ տեղեկությունները այսօր տարածել են` հղում անելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովին:

«ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է նշված տեղեկատվությունը՝ ասելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, ընդամենը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքն է», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: - «ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց պարտականությունները եւ առաջին գծում սահմանային իրավիճակի ոչ մի փոփոխություն, զորքերի տեղաշարժ չի կատարվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG