Մատչելիության հղումներ

Դավութօղլուն «զգալի առաջընթաց» է տեսնում Լեռնային Ղարաբաղի հարցում


«Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում զգալի առաջընթաց կա, առաջընթաց, որի նմանը նախորդ տարիներին չի նկատվել», - չորեքշաբթի օրը լրագրողներ հետ հանդիպմանը Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հավելելով. - «Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քիշնեւյան հանդիպումը, որ կայանալու է հոկտեմբերի 8-9-ին նախատեսված ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ավարտին կմոտենան նաեւ այն տեխնիկական աշխատանքները, որ իրականացնում է ԵԱՀԿ-ն Լաչինի միջանցքում»։

Դավութօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահը կժամանի Թուրքիա` ներկա գտնվելու [Թուրքիայի եւ Հայաստանի] ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը:

«Բայց նունիսկ եթե Սարգսյանի չայցելի Թուրքիա` դա, միեւնույն է, չի ազդի դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի վրա», - նշել է Դավութօղլուն։

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլային հավաքականների խաղի օրը` հոկտեմբերի 14-ին, որպես խորհրդանշական քայլ, պաշտոնական Անկարան որոշի 24 ժամով բացի սահմանը Հայաստանի հետ, Դավութօղլուն արձագանքել է. -«Այս հարցում որեւէ ժամանակավոր քայլ նախատեսված չէ։ Սահմանի բացման հարցը արտացոլված է նախաստորագրված փաստաթղթերում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG