Մատչելիության հղումներ

logo-print

Փաշինյանի գործը ուղարկվել է դատարան


«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։

Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո դատարանը 15 օրվա ընթացքում պետք է նիստ նշանակելու մասին որոշում կայացնի։

Հետընտրական իրադարձությունների առնչությամբ հետախուզման մեջ գտնվող Փաշինյանը հունիսի վերջին ներկայացել էր իրավապահներին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG