Մատչելիության հղումներ

Մոսկվայում կրակոցներից 4 հայաստանցի է վիրավորվել


Մոսկվայի Ցարիցինո շրջանում կրակոցներից վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ը` Հայաստանի քաղաքացիներ:

Ինչպես այսօր հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինները, տվյալ շրջանի Տովարիշչեսկայա փողոցի վրա կրակոցների մասին տեղեկատվությունը ոստիկանությունում ստացվել է սեպտեմբերի լույս 29-ի գիշերը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձինք տրավմատիկ զենքով վիրավորել են հայաստանցիներին եւ Հյուսիսային Կովկասի մի բնակչի, ինչպես նաեւ կտրել են նրանցից մեկի ձեռքը:

Իրավապահները ներկայումս փնտրում են հանցագործներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG