Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի խորհրդարանականները անհանգստացած են հայ - թուրքական սահմանի հնարավոր բացմամբ


«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօրվա նիստում հայ - թուրքական սահմանի բացման հնարավորության քննարկման ժամանակ երկրի իշխանամետ «Անա Վեթեն« կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջն առաջարկել է պաշտոնական Անկարայի հետ «ճանապարհային քարտեզ» ստորագրել, մինչեւ հոկտեմբերի 10-ին ստորագրվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:

«Թուրքիան իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են վնասել Ադրբեջանի շահերը», - հայտարարել է Օրուջը, ում կարծիքով` հայ - թուրքական սահմանի բացումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:

Խնդրի առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել նաեւ ադրբեջանական խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:

«Չնայած Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները ոչ մեկ անգամ խոստացել են, որ Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ չեն կատարի, նախաստորագրված արձանագրությունները վկայում են, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում: Մենք կուզեինք հավատալ այս հայտարարությունների անկեղծությանը: Կարծում ենք, որ ստորագրվելիք փաստաթղթերում հաշվի կառնվեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ազգային շահերը», - ասել է Ասքերովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG