Երկուշաբթի օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանոքին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` բրիտանացի պատգամավորը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պետական բարձր պարգեւին է արժանացել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Չարլզ Թանոքը հավաստիացրել է, որ այսուհետ եւս շարունակելու է իր նպաստը բերել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:
Դոկտոր Չարլզ Թանոքը Պահպանողական կուսակցության անդամ է, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Լոնդոնի ընտրատարածքից: Նա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի եւ մարդու իրավունքների հարցերով ենթակոմիտեի անդամ է, «Եվրոպական պահապողականներ եւ բարեփոխիչներ» խմբակցության համակարգողմ է եւ խոսնակը: