Մատչելիության հղումներ

logo-print

Ֆիլիպ Գորդոն. «Լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա»


«Կարծում եմ, լավ կինի, եթե Սերժ Սարգսյանը պատասխան այցով մեկնի Թուրքիա», - անցած գիշեր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հայտարարությունը հնչել է Նյու Յորքում կայացած թուրք - ամերիկյան եւ հայ - ամերիկյան բանակցությունների ավարտին, որոնց ընթացքում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ներկայացնելով այս բանակցությունների որոշ մանրամասներ` Գորդոնը նաեւ նշել է. - «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը [Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը] ճիշտ քայլ կլինի` որպես պատասխան Թուրքիայի նախագահի ներկայությանը Հայաստանում կայացած խաղին»:

Գորդոնի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա` ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու, ապա «դա լավ նշան եւ եւս մի ապացույց կլինի առ այն, որ երկու երկրների դիրքորոշումները մերձենում են»:

Գորդոնը նաեւ նշել է, որ թե' Հայաստանում եւ թե' Թուրքիայում երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը բախվում են որոշակի «քաղաքական հակազդեցության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG