Մատչելիության հղումներ

Ռիչարդ Lուգար. «Արձանագրությունների ստորագրումը իսկական հաղթանակ կլինի»


«Հայ - թուրքական արձանագրությունները պատմական նշանակություն ունեն երկու պետությունների եւ ողջ աշխարհի համար», - Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռիչարդ Լուգարը:

Ինդիանա նահանգից ընտրված սենատորը, ըստ թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալության, նշել է. - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցանկալի այս վեճը բավական երկար ժամանակ է ինչ շարունակվում է: Հույս ունեմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման շեմին որեւէ խոչընդոտ չի առաջանա:

Ամերիկացի սենատորը նաեւ հավելել է. - «Ես հույս ունեմ, որ երկու երկրների կողմից ստեղծվելիք [պատմական] ենթահանձնաժողովը կնպաստի 1915 թվականի միջադեպերին վերաբերող անհամաձայնությունների հաղթահարմանը»:

Լուգարի խոսքով` այս խնդիրն ուղղակիորեն ազդում է ամերիկյան արտաքին քաղաքականության վրա: «1915 թվականի միջադեպերի հարցը գրեթե ամեն տարի շրջանառվում է Կոնգրեսում: Այդ իրողությունը Թուրքիայի եւ Հայաստանի հետ մեր հարաբերություններում անառողջ մթնոլորտ է ստեղծում: Արձանագրությունների ստորագրումը իսկական հաղթանակ կլինի», - հայտարարել է ամերիկացի սենատորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG