Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Իրան


Սեպտեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացում է, որ Թեհրանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Հարություն Փամբուկյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG