Մատչելիության հղումներ

Արփի Վարդանյան. «Սփյուռքահայությունը պետք է զգա, որ սա իրենց հայրենիքն է եւ մենք կարեւոր դեր ունենք այստեղ»


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սփյուռքի գաղթօջախների կարծիքը լսելու նպատակով հոկտեմբերի 1-ից մեկնարկում է նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը։

Նախագահ Սարգսյանը այցելելու է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով։

Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի կարծիքով նախագահի այցը շատ կարեւոր է, քանի որ սփյուռքում կարծիքները տարբեր են, հնչեցվել են մտահոգություններ. - «Միշտ էլ ասել ենք, որ սփյուռքահայությունը շատ կարեւոր դեր է տանում Հայաստանի կյանքում։ Կարեւոր եմ համարում [նախագահի] այս քայլը, որպեսզի սփյուռքահայությունը զգա, որ սա իրենց հայրենիքն է եւ մենք կարեւոր դեր ունենք այստեղ»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդանյանը, մասնավորապես, ասաց. - «Նպատակը այն է, որ ինքը [Սերժ Սարգսյանը] լսի կարծիքները, բացատրի Հայաստանի կառավարության դիրքորոշումը։ Ես հուսով եմ, որ սփյուռքահայությունը կկարողանա մի քիչ ավելի լավ պատկերացնել, որովհետեւ կան տարբեր կարծիքներ։ Մտահոգություններ կան եւ հնչեցվել են թե՛ ինտերնետով, թե՛ թերթերում, թե՛ ցույցերի ժամանակ, ու մարդիկ կարիք ունեն ավելի լավ պատկերացնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG