Կիրակի օրը արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում կանդրադառնա Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի։
ՄԱԿ-ի ամբիոնից արդեն իսկ ելույթ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարն ու Թուրքիայի վարչապետը։
Պաշտոնական Բաքուն եւս մեկ անգամ քննադատել է Հայաստանին՝ պնդելով, թե ղարաբաղյան հակամարտությունը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, իր ելույթում նաեւ նշել է, թե բանակցությունների ներկայիս գործընթացը որոշ հույսեր է ներշնչում կարգավորման շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար:
Ավելի վաղ՝ հինգշաբթի երեկոյան. Գլխավոր ասամբլեայում ելույթ էր ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, թե եկել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ժամանակը։
«Մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ այնպես, որ Թուրքիան դրանից շահի, միեւնույն ժամանակ` չտուժեն Ադրբեջանի շահերը», - ասել է Էրդողանը եւ ընդգծել, թե հակամարտությունը պետք է կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Էրդողանը նաեւ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի ջանքերը սկսել են արդյունք տալ։