Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկում է Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Բելառուս


Այսօր մեկնարկում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Բելառուս։ Պատվիրակությունը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը մասնակցելու է «Արեւմուտք - 2009» օպերատիվ ռազմավարական զորավարժություններին եւ ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` «Արեւմուտք - 2009» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների բացումը կկատարեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսում անցկացվելիք զորավարժություններին որպես պատվավոր հյուր մասնակցելու է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG