Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Թուրքիան չի կարող անտեսել եղբայրական Ադրբեջանի շահերը»


ԱՄՆ -- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մասնակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, ՄԱԿ-ի կենտրոնակայան, Նյու Յորք, 24.09.09

ԱՄՆ -- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մասնակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, ՄԱԿ-ի կենտրոնակայան, Նյու Յորք, 24.09.09

«Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում Թուրքիան չի կարող հաշվի չառնել Ադրբեջանի շահերը»,- երեկ Նյու Յորքում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ այնպես, որ Թուրքիան դրանից շահի, միեւնույն ժամանակ` չտուժեն Ադրբեջանի շահերը», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ասել է Էրդողանը եւ ընդգծել` «խնդրի լուծման այլ տարբերակ մենք չենք պատկերացնում»:

«Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ Թուրքիան չի կարող անտեսել եղբայրական Ադրբեջանի շահերը: Բարաք Օբաման պատասխանեց, թե մեծ կարեւորություն է տալիս այդ խնդրին եւ խոստացավ արագացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքները», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ Էրդողանը տեղեկացրել է, որ միջնորդական խմբի ջանքերը ակտիվացնելու հարցով դիմել է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

«Թուրքիան ուզում է բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, եւ պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, սակայն Հայաստանն էլ իր հերթին պետք է քայլեր ձեռնարկի», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG