Մատչելիության հղումներ

Մեհմեդ Ալի Շահին. «Թուրքիան երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կվնասեն Ադրբեջանին»


«Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի` Թուրքիան երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կվնասեն Ադրբեջանին», - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը, ով երեկ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան` թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար:

«Թուրքիան աշխատում է Հարավային Կովկասի բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ, եւ Ղարաբաղյան հակամարտությունը դրանցից մեկն է», - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակն ու ընդգծել. - «Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը ամեն օր հայ - թուրքական բանակցությունների մասին տեղեկություններ են հաղորդում Ադրբեջանի պաշտոնյաներին` նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG