Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելառուս


Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Բելառուս կայցելի Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու «Արեւմուտք - 2009» օպերատիվ ռազմավարական զորավարժություններին եւ ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` «Արեւմուտք - 2009» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների բացումը կկատարեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Սեպտեմբերի 30-ին կկայանա անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով նիստը, որին կհետեւի ընդլայնված կազմով նիստը:

Հոկտեմբերի 1-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Բելառուսում անցկացվելիք զորավարժություններին որպես պատվավոր հյուր մասնակցելու է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG