Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով ժամանել է Նյու Յորք, որտեղ նույն օրը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում` Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG