Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչին


Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին։

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը եւ Փիթեր Սեմնեբին քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնվող օրակարգը։

«Նրանք համակարծիք են եղել, որ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը համագործակցության զգալի ներուժ է պարունակում եւ նոր բովանդակություն կհաղորդի հարաբերություններին», - ասված է հաղորդագրությունում։

Նախագահ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբին անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը «ի սկզբանե բանակցությունները վարել եւ համաձայնությունների են եկել այն փոխըմռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ այս սկզբունքից ետքայլի որեւէ փորձ կարող է վտանգել ողջ գործընթացը»։

Փիթեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին եւ հույս հայտնել, որ Հայաստանի այս պատմական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG