Մատչելիության հղումներ

Ակնկալվում է Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Ակնկալվում է, որ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը:

Վերջինս նշել է, թե հստակ տեղեկություններ չունի Նյու Յորքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Ավելի վաղ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը APA գործակալությանը ասել էր, թե երկու բարձրաստիճան դիվանագետները հանդիպելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում եւ քննարկելու են նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ Քիշնեւում նախատեսված հանդիպման մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG