Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքամետ կոնգրեսականները սատարում են նախաստորագրված արձանագրությունները


Միացյալ Նահանգների Կոնգրեսի ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների հարցերով հանձնախմբի երեք համանախագահները հինգշաբթի օրը իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին:

«Մեր ըմբռնմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը հավաստում է արձանագրությունների ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր սահմանը բացելու եւ լիակատար դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` երկու կառավարությունների որոշումը», - Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ, հայտարարել են Ռոբերտ Ուեքսլերը, Էդ Ուիթֆիլդը եւ Քեյ Գրանգերը Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին հղած համատեղ նամակում:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս պատմական զարգացումը կարեւորագույն նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն եւ բարգավաճում ապահովելու գործում», - ասված է թուրքամետ կոնգրեսականների նամակում:

Նամակի հեղինակները կոչ են անում երկու երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին` շարունակել մերձեցման գործընթացը եւ «ավելի լավ ապագա կառուցել Հայաստանի, Թուրքիայի եւ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG