Մատչելիության հղումներ

Մահացել է Օսմանյան հարստության վերջին ժառանգը


97 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, մահացել է Օսմանյան հարստության վերջին ժառանգը` Օսման Էրթուղրուլը: Այդ մասին այսօր «Ֆրանսպրես» գործակալությանը հաղորդել են Ստամբուլի քաղաքային վարչակազմից:

Էրթուղրուլը Թուրքիայում 600 տարի իշխած եւ1924 թվականին գահընկեց արված օսմանյան սուլթանների շառավիղն էր` սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի թոռը, եւ Օսմանյան կայսրության գահի վերջին հավակնորդը:

Գահ բարձրանալու դեպքում նա կկոչվեր Էրթուղրուլ առաջին կամ Օսման հինգերորդ:

Թուրքիայի աշխարհիկ հանրապետություն հռչակումից հետո Էրթուղրուլը ապրել էր Ավստրիայում եւ Միացյալ Նահանգներում: 1940 թվականից նա Նյու Յորքում նավթարդյունաբերությամբ է զբաղվել:

Օսման Էրթուղրուլը Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 2004 թվականին, թեեւ կայսերական ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին այդ հնարավորությունը տրվել էր դեռ 1973 թվականին ընդունված օրենքով:

Էրթուղրուլի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլում` դամբարանում, որտեղ հուղարկավորված են մի քանի սուլթաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG