Մատչելիության հղումներ

logo-print

Էլմար Մամեդյարով. «Առանց Ղարաբաղի խնդրի լուծման անհնար է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում»


Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման անհնար է ապահովել խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շվեյցարացի պաշտոնակից Միշլին Քալմի-Ռեյի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

Day.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեյցարիայի արտգործնախարարը, իր հերթին, ասել է, թե «Ադրբեջանը կարեւոր է դեր խաղում Եվրոպայի էներգետիկ ապահովման հարցում»:

Շվեյցարիայի արտգործնախարարությունը միջնորդում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Մամեդյարովը հանդիպել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ թուրք - ադրբեջանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG