Մատչելիության հղումներ

Գիտությունների ակադեմիան հավանություն տվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երեւան, արխիվ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երեւան, արխիվ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովը սեպտեմբերի 23-ին կայացած նիստում որոշել է հավանություն տալ վերջին շրջանում «Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն»:

Գիտությունների ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն, նիստին ելույթներով հանդես են եկել ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ-ի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ակադեմիայի մի շարք անդամներ։ Ժողովի ընթացքում հնչեցված հարցերին պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի ընդունած որոշման մեծ նշված է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը:

«Ընդհանուր ժողովը համամիտ է այն կարծիքին, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք են ստեղծում այդ քաղաքականությունը շարունակելու համար եւ հավատացած է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններում հետամուտ կլինի մեր ազգային կարեւոր խնդիրների լուծմանը», - ըստ հաղորդագրության, ասված է ԳԱԱ-ի ընդունած որոշման մեջ:

Ընդհանուր ժողովը նաեւ հավաստել է, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով «կշարունակի օժանդակել Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG