Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Նյու Յորք


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-29-ը կայցելի Նյու Յորք:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին եւ հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Նյու Յորքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG