Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը մեկնում է Յարոսլավլ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան` Յարոսլավլ քաղաքում կայանալիք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, գյուղատնտեսության, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի, սփյուռքի, քաղաքաշինության նախարարների տեղակալները, Կենտրոնական բանկի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG