Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆը կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների վերաբերյալ վճիռը


Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5 մայիսի, 2008

Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5 մայիսի, 2008

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը շաբաթասկզբին երկրի Վճռաբեկ դատարանին կոչ է արել վերանայել Դաշնային դատարանի` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին վերաբերող վճիռը:

Այս տարվա օգոստոսի վերջին կայացրած վճռով Միացյալ Նահանգների դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում 2000 թվականին ընդունված օրենքը, որի համահեղինակներից էր Ադամ Շիֆը եւ որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։ Դաշնային դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը։

Ադամ Շիֆը Վճռաբեկ դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան կառավարությունը երբեք չի խոչընդոտել նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ կանխել նահանգների ջանքերը` նպաստելու ապահովագրական ընկերությունների նկատմամբ ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջների առաջխաղացմանը:

«Միացյալ Նահանգների կառավարությունը հետեւողականորեն ճանաչել է, որ մեկեւկես միլիոն հայեր 1915-23 թվականներին կորցրել են իրենց կյանքը Օսմանյան կայսրության ձեռքով, եւ դաշնային կառավարությունը միշտ սատարել է սարսափելի բռնություններից տուժածների ջանքերը` փոխհատուցում ստանալու իրենց կրած վնասի դիմաց», - ասված է կոնգրեսականի գրասենյակից ստացված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG