Մատչելիության հղումներ

Եվրոպական անվանի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Վրաստանին


Արեւելյան Եվրոպայի ավելի քան մեկ տասնյակ նախկին առաջնորդներ եւ անվանի քաղաքական գործիչներ կոչ են անում Եվրամիությանը ռազմավարություն մշակել Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանին վերադարձնելու համար:

«Բեռլինյան պատի փլուզումից 20 տարի անց` այսօր Եվրոպայում նոր պատ է կառուցվում, այս անգամ` Վրաստանի ինքնիշխան պետության տարածքում», - գրում են Չեխիայի, Լիտվայի նախկին նախագահները, Էստոնիայի նախկին վարչապետն ու Հաբսբուրգների թագավորական դինաստիայի 96-ամյա ներկայացուցիչ Օտտո ֆոն Հաբսբուրգը բրիտանական Guardian-ում այսօր հրապարակված բաց նամակում:

«Արդյո՞ք մենք ուզում ենք ընդունել եւ համակերպվել այն փաստի հետ, որ փոքրիկ պետության սահմանները կարող են ուժով վերափոխվել, իսկ տարածքները` դե-ֆակտո բռնազավթվել առավել հզորի կողմից», - հարցնում են քաղաքական գործիչները եւ հորդորում Եվրամիության 27 ժողովրդավար առաջնորդներին «մշակել ակտիվ ռազմավարություն, որը կօգնի պաշտոնական Թբիլիսիին խաղաղ ճանապարհով վերականգնել տարածքային ամբողջականությունը եւ դուրս բերել ռուսական զորամիավորումները Վրաստանի տարածքից»:

Ակնկալվում է, որ Եվրամիության փորձագետների անկախ հանձնաժողովը հաջորդ շաբաթ կհրապարակի իր զեկույցը ռուս - վրացական պատերազմի պատճառների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG