Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օաբաման հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Միացյալ Նահանգների ժողովուրդը միանում է Հայաստանի ժողովրդին՝ տոնելու Հայաստանի անկախության օրը»։

«Մենք բարձր ենք գնահատում այն բազմաթիվ մշակութային եւ պատմական կապերը, որ միավորում են մեր երկու երկրները», - նաեւ ասված է Օբամայի ուղերձում։

«Միացյալ Նահանգները, որպես ազգ, ուժ է քաղում հայկական ծագման ամերիկացիների բազում ներդրումներից։ Մենք շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իրենց ազգային տոնի կապակցությամբ», - իր ուղերձը եզրափակում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն, Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախորդ տարի նույնպես Բարաք Օբաման Անկախության տոնի առիթով շնորհավորել էր հայ ժողովրդին եւ ողջունել նրանց «անկախության ոգին եւ գոյատեւման ունակությունը»:

Դեռեւս հանդիսանալով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, 2008 թվականի սեպտեմբերի 21-ին Օբաման, մասնավորապես, ասել էր. - «Նույնիսկ ցեղասպանության սպառնալիքը եւ անցյալի պատճառած տառապանքը չի ընկճել հայերին, լինի դա Հայաստանում, թե հեռավոր Սփյուռքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG