Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին հանդիպման է հրավիրել հայաստանյան ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների` մտքեր փոխանակելու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահի մամլո գրասենյակի` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը ընդգծել է այս գործընթացին երկու երկրների հասարակությունների մասնակցության եւ աջակցության կարեւորությունը եւ նշել, որ առանց դրա անհնարին է հասնել խնդրի լուծմանը:

Նախագահը կարեւորել է գործընթացի ու դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետների բազմակողմ լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում:

Ավելի քան երկու ժամ տեւած քննարկման ընթացքում լրատվամիջոցների ղեկավարները ներկայացրել են գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքը եւ նկատառումները, մտքեր փոխանակել հնարավոր ռիսկերի ու մտահոգությունների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը պարզաբանումներ է տվել գործընթացի վերաբերյալ լրատվամիջոցներում հնչեցված հիմնական կարծիքների ու արծարծվող հարցերի մասին: Նա ասել է, որ Հայաստանը մտել է դժվարին, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ գործընթացի մեջ: Հայ - թուրքական նախաստորագրված փաստաթղթերը երկրի ղեկավարը դիտարկել է որպես հարաբերությունների կարգավորմանը ուղղված սկզբնաքայլեր, որոնց հիմնական նպատակն է ապահովել նվազագույն մի միջավայր, հարթակ, որը հնարավորություն կտա Թուրքիայի հետ սկսել երկխոսություն եւ քննարկել տնտեսականից, քաղաքականից սկսած մինչեւ պատմամշակութային բազմաթիվ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG