Մատչելիության հղումներ

logo-print

Ավելի քան 100 պետությունների ղեկավարները ՄԱԿ-ում կմասնակցեն կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովի


Ավելի քան 100 երկրների առաջնորդներ այսօր հանդիպելու են Նյու Յորքում՝ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կենտրոնակայանում՝ գլոբալ ջերմացմանը նվիրված խորհրդաժողովում քննարկելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված նոր համաշխարհային պայմանագրի կայացման հնարավորությունը։

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, կլիմայական փոփոխությունների վերաբերյալ գագաթնաժողովի նպատակը աշխարհի առաջնորդների քաղաքական կամքի համախմբումն է, որպեսզի արդեն արդեն այս տարվա դեկտեմբերին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հնարավոր լինի հասնել գլոբալ ջերմացման դեմ պայքարի նոր պայմանագրի վավերացմանը։

Նոր պայմանագրով նախատեսվում է առավել խիստ սահմանափակումներ սահմանել աշխարհի բոլոր երկրների կողմից գազային արտանետումների թույլատրելի չափի մասին, քան նախատեսված է 1997 թվականից գործող Կիոտոյի հրովարտակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG